ՆՎԻՐԱԲԵՐԵՔ ԵՎ ՕԳՆԵՔ ԿԱՐԻՔԱՎՈՐՆԵՐԻՆ
OUR PROGRAMS

«Հանապազօրյա Հաց»
Ինչպես յուրաքանչյուր մարդու համար, այս ընտանիքներում ևս մեծացող երեխաների, նրանց կանանց ու ծնողների համար գոյատևման առաջին անհրաժեշտությունը հանապազօրյա հացն է։ Հայտնի է, որ երկարաժամկետ թերսնումը հանգեցնում է ոչ միայն առողջական խնդիրների, այլ նաև բացասական ազդեցություն է թողնում մարդու ու հատկապես երեխաների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Հանցագործությունների զգալի մասը կատարվում է հենց այդ կարիքից դրդված ու հենց այդ զանգվածի կողմից։

«ՎԵ՛Ր ԿԱՑ ԵՎ ԳՈՐԾԻ՛Ր»
Հայաստանում աղքատության նվազեցման գործընթացին նպաստելու համար «Քոլլինգ Վոյս» հիմնադրամը ստեղծել է «Վե՛ր կաց և գործի՛ր» նախագիծը, որը գործում է հենց այս սկզբունքով։ Իսկ մենք գիտենք, որ ինչ-որ մի հարցի նվազեցման և լուծման համար հարկավոր է գործողութունների որոշակի շարք՝ «վեր կենալ», հասկանալ, որ չպետք է այդ իրավիճակում մնալ ու հանդուրժել աղքատությունը, «գործել», որն էլ իր հերթին կառաջնորդի ի հարցի լուծմանն ու կարգավորմանը։ Հենց այդ նպատակով էլ ստեղծվեց մեր այս գաղափարը ու նախագիծը:

«ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑՈՎ»
Որքան սնունդն ու աշխատանքն է կարևոր մարդու ֆիզիկական առողջությունը պահպանելու համար, այնքան էլ ստեղծագործելը, հույզերն ու ապրումները արտահայտելը, լուսավոր միտք է հարկավոր առողջ հոգի ունենալու համար։
«Ոչ միայն հացով» ծրագրի նպատակն էլ հենց դա է. 7-15 տարեկան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների երեխաներին հնարավորություն տալ մասնակցել արվեստի, ինքնազարգացման դասընթացներին, որտեղ պատանիները ձեռք կբերեն ստեղծարար մտածողություն, կբարձրացնեն գեղագիտական ճաշակը և իրենց երազանքները, ապրումները կարտահայտեն նկարչության, քանդակի, արվեստի, մշակույթի միջոցով։