Տեսլականը

«Կանչող ձայն» հիմնադրամը ստեղծվել 2011-թ․ իր առջև նպատակ ունենալով Նիդելանդներում (Եվրոպայում)  ունենալ ազգային և քրիստոնական արժեքների շուրջ համախմբված երիտասարդություն ովքեր.
  • ակտիվ դերակատարում կունենան  հասարակական կյանքում, բարձր պահելով հայի ազգային դիմանկարը,
  • իրենց գիտելիքները, փորձառություններն ու հնարավորությունները կօգտագործեն ի նպաստ.
    • ազգային հարցերի բարձրացման,
    • հայրենիքի առաջընթացին ու զարգացմանը,
    • հայրենակիցների արժանապատիվ և  բարեկեցիկ կյանք ունենալուն:

Առաքելությունը

2020-թ․ սեպտեմբերի 27-ի Հայաստանի դեմ սանձազերցված պատերազմից հետո  հոգեբարձուների խորհրդը որոշեց Հայաստանում և Եվրոպոպայում հանդես գալ, որպես բարեգործական նախագծեր իրականացնող հարթակ, որտեղ մեր հայրենակիցների և այլազգի բարեկամների հետ համատեղ կիրագործենք այնպիսի ծրագրեր որոնց միջոցով.

  • Կնպաստենք Հայաստանում ծայրահեղ աղքատության նվազեցմանը:
  • Կաջակցենք Հայաստանի հեռավոր և անտեսված համայնքների բնակիչներին որպեսզի նրանք սեփական ապրուստն իրենց աշխատանքով վաստակեն, եվ կկառուցեն  բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա։
  • Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների երեխաներին կօգնենք  բարելավել իրենց կրթության որակը, հմտությունները, մասնակցելով արհեստի, արվեստի ինքնազարգացման դասընթացներին:

Սկզբունքները

  • Արժանապատվություն, այլ ոչ թե՝ խեղճություն:
  • «Բոլորը հավասար». շահառուները հավասար հիմունքներով արժանանում են հարգալից և հոգատար վերաբերմունքի և՛ առողջական, և՛ սոցիալական, և՛ կրթական տարբեր մակարդակներից:
  • «Կա՞րթ, թե՞ ձուկ». Հիմնադրամի սյունային թեմաներից մեկն է, ապահովել կարիքավորին աջակցությամբ, որը նրան հնարավորություն կտա կանգնելու և հետագայում իր «ձուկը» որսալու և իր «ձկով» մեկ այլ անհատի աջակցելու։ 
  • Հստակ և թափանցիկ հաշվետվություն և՛ հիմնադրամի ներսում, և՛ հովանավորների հետ:
  • Կարիքավոր ընտանիքների անձնական տվյալների գաղտնիության ապահովում:

Պատասխանատվություն

Մենք պատասխանատու ենք մեր նվիրատուների և շահառուների առաջ՝ ապահովելու հանգանակված միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործումը:

Թափանցիկություն

Մենք գործում ենք առավելագույնս թափանցիկ ընթացակարգ՝ ներկայացնելով պարբերական և հանգամանալից հաշվետվություններ և՛ հիմնադրամի ներսում, և՛ մեր նվիրատուների հետ մեր գործունեության մասին:

Համագործակցություն

Մեր նպատակներն իրականացնելիս մենք բաց ենք համագործակցելու բոլորի հետ՝ առանց խտրության: