Հանապազորյա հաց
➡️ Գաղնիք չէ, որ աղքատության ցուցանիշը բարձր է Հայաստանի
Գաղտնիք չի որ մենք այդ ցուցանիշը նվազեցնելու ենք հասցնենլով ամենացածր մակարդակին ?
Հանրապետությունում, իսկ համավարակը և 44 օրյա պատերազմը նպաստեցին, որ այդ ցուցանիշը է՛լ ավելի բարձրանա։ Ցավոք սրտի ըստ պաշտոնական և
ներկա վիճակագրական տվյալների պատերազմի զոհերի քանակն անցում է 5000-ից ավել ու այդքան ընտանիք զրկվել է իր սնողից, աշխատող ձեռքից ու հանապազօրյա հացի կարիք ունի։ Ինչպես յուրաքանչյուր մարդու համար, այս ընտանիքներում ևս մեծացող երեխաների, նրանց կանանց ու ծնողների համար գոյատևման առաջին անհրաժեշտությունը հանապազօրյա հացն է։
Հայտնի է, որ երկարաժամկետ թերսնումը հանգեցնում է ոչ միայն առողջական խնդիրների, այլ նաև բացասական ազդեցություն է թողնում մարդու ու հատկապես երեխաների բարոյահոգեբանական վիճակի վրա։
Հանցագործությունների զգալի մասը կատարվում է հենց այդ կարիքից դրդված ու հենց այդ զանգվածի կողմից։
✅ Լուծելով առաջին անհրաժեշտության սննդի կարիքը մենք կկարողանանք
նպաստել, որ մեր հայ հասարակությունը հնարավորինս լինի՝
- ֆիզիկապես առողջ,
- հոգեպես կայուն,
- չեն դիմի անօրինությունների,
- չեն շահագործվի ու բռնության ենթարկվի։
➡️ Ծրագրի շահառուները
Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ՝
-Անաշխատունակ կամ պատճառաբանված գործազուրկ ընտանիքներ, որոնք չունեն եկամտի այլ աղբյուրներ
➡️ Ծրագրի բյուջեն է՝
- ամսական 100€
➡️ Ծրագրի տևողությունը՝
- մեկ տարի
100€-ին համարժեք դրամով մեր կամավորների իմաստուն և խնայողաբար մոտեցման շնորհիվ հոգալու ենք ընտանքի ոչ միայն առաջնային կարիքները (պարեն, կենցաղային և հիգիենիկ պարագաներ), այլ նաև ընտանիքի երեխաները երեք ամիսը մեկ հնարավորություն կունենան մասնակցելու արշավների, այցելելու մշակութային վայրեր (կինո, թատրոն, թանգարաններ), ճամփորդելու և այլն։
- համագործակցելով փորձառու Հ.Կ․ ների հետ, այդ ընտանիքներն ըստ կարիքի ստանալու են հոգեբանական աջակցություն, ցանկության դեպքում նրանք կարողանալու են մասնակցել ինքնացարգացման սեմինարների։
Այսպիսով, ընտանիքներին մենք ամբողջությամբ վերցնելու ենք մեր խնամակալության ներքո։
➡️ Պարենային արկղի նախնական ցանկը հետևյալն է՝
- Բրինձ- 2կգ
- Մակարոն/Վերմիշել- 2կգ
- Ոսպ- 2կգ
- Հնդկաձավար- 2կգ
- Ձեթ- 2լ
- Շաքարավազ- 2կգ
- Թխվածքաբլիթներ
- Կոնֆետ
- Թեյ 2 տուփ
- Սև սուրճ 3 տուփ
- Հիգիենայի պարագաներ
➡️ Ի՞նչը կարող է Ձեզ քաջալերել այս ծրագրին մասնակցելու համար։
✓ Մեծագույն մոտիվացիան մեր հայրենակիցների հանդեպ ունեցած սիրո զգացումն է, որը մեզ մղում է կիսել մեր ունեցածը հանուն մեր հայրենակիցների բարօրության,
✓ Գիտակցումը, որ մեր նվիրաբերության շնորհիվ մեր երկիրն ինչ-որ չափով ապահով կդառնա և մեր հայրենակիցները կապրեն արժանապատիվ կյանքով,
✓ Հավատքն առ Աստված, որ ի վերուստ տրված ունակությունների և հնարավորությունների շնորհիվ բաժնեկցենք մեր ունեցածից։
✓ Կարիքավորներին արժանապատիվ կյանք ապահովելու մղումը և հույսով լի ապագան մեր նոր սերնդի մեջ տեսնելը։
Կիսելով մեր ունեցածը կարիքավորի հետ մեր կյանքում կգործի աստվածաշնչյան խոստմունքներ՝..աղքատին բաժին տալը, երանելի է տալը․․․, առատությամբ ցանողը
առատությամբ կհնձի․․․
Տերունական աղոթքի 5-րդ տողի կատարելու հերթը այսօր մերն է։
Եկեք լինենք այն ձեռքերը երկրի վրա, որոնց օգնությամբ հանապազօրյա հացը
կհասնի հայ կարիքավորներին։
Ի գործ։