Վեր կաց և գործիր

Կա այսպիսի մի հայտնի սկզբունք, որ կարիքավորին պետք է ոչ թե ձուկ տալ, այլ ձկան ցանց կամ կարթ և սովորեցնել նրան ինքնուրույն ձուկ բռնել հենց իր համար։

Հայաստանում աղքատության նվազեցման գործընթացին նպաստելու համար «Քոլլինգ Վոյս» հիմնադրամը ստեղծել է «Վե՛ր կաց և գործի՛ր» նախագիծը, որը գործում է հենց այս սկզբունքով։ Իսկ մենք գիտենք, որ ինչ-որ մի հարցի նվազեցման և լուծման համար հարկավոր է գործողութունների որոշակի շարք՝ «վեր կենալ», հասկանալ, որ չպետք է այդ իրավիճակում մնալ ու հանդուրժել աղքատությունը, «գործել», որն էլ իր հերթին կառաջնորդի ի հարցի լուծմանն ու կարգավորմանը։ Հենց այդ նպատակով էլ ստեղծվեց մեր այս գաղափարը ու նախագիծը։

Աղքատության պատճառների հետազոտությունները, աղքատության վերացման ծրագրեր իրականացնող կառույցների և կազմակեպություների փորձը, ոլորտի մասնագետների հետ խորհրդակցությունը  ցույց է տվեց, որ հեռավոր և անտեսված համայնքների բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու լավագույն մեթոդը նրանց գյուղատնտեսական միջոցներով տրամադրելն է, ապահովել որոշակի մասնագիտական թարմացված տեղեկություններով և դասընթացներով, որպեսզի այդպես նրանք հնարավորություն ունենան սեփական ապրուստն իրենց աշխատանքով վաստակել և ունենալ  բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա։ Այս նախագիծը կունենա նաև ալիքային էֆֆեկտ, որի արդյունքում աջակցություն ստացած ընտանիքները իրենց իրավաիճակը բարելավլեուց հետո կհանդիսանան ինչ-որ այլ կարիքավորի համար, որպես «հենակ» ՝ կանգնելու, և՛ որպես «այդ ուղղին» անցած մեկը, ով «կանգնեց», «գործեց» և «հաջողվեց»։


Ընթացակարգը
 (ծրագրի նկարագրությունը)

Գյուղացիներն մեզանից ստանում են  ոչ միայն  անասուններ, մեղվի փետակներ, սերմեր, չիր չորացնող վառարաններ, այլ նաև ոլորտի հաջողակ մասնագետների խորհուրդները, դասընթացների միջոցով հարստացնում և թարմացնում ենք նրանց գիտելիքները՝ իրենց գործից մաքսիմալ արդյունք ստանալու համար։  

 

Ծրագրի արժեքը։  500-1000€

«Վեր կաց և գործիր ծրագրի» միջոցով ուզում ենք ևս մեկ անգամ հաստատել, որ այո՛,  հնարավոր է փոքրիկ ներդրումներով և հետևողականությամբ մեր հայրենիքի տնտեսությունը և մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավել, աջակցելով նրանց երազել և արարել։  


Ի՞նչ կտա ծրագիրը շահառուին

Ծրագրի շահառուներին աջակցելով «Քոլլինգ Վոյս» հիմնադրամը կաջակցի նրանց՝

  • Արժանապատիվ աշխատնքի հիմնում հենց իր հայրենի հողում
  • Իր ընտանիքի հիմնական եկամտի աղբյուր
  • Իր երեխաների կրթության համար ներդրման ապահովում
  • Դառնալու հաջողակ կյանքի դեսպանը իր տարածքում

 

Ի՞նչ կտա երկրին

  • Գյուղացուն քաջալերում ենք, մնա գյուղում, քանի որ գյուղերում կյանք ու ապագա կա։
  • Շարունակական քայլերով կնվազեցնի աղքատության ցուցանիշները մեր երկրում։
  • Ինքնաբավ գյուղացի, ով վստահ է իր հիմնած փոքրիկ բիզնեսի վրա և երազում է իր գալիք ավելի խոշոր գործերի մասին

Ինչ կտա մեզ

/սա արդեն գրել ենք «Ի՞նչ կտա ծրագիրը շահառուին» + «Ի՞նչ կտա երկրին»-ի մեջ, կարիք կա նորից գրել??

 

Ծրագրի նպատակը (կամ սլոգան), կարող ենք ընտրել սրանցից մեկը։

  1. «Ուզում ես երազել, վե՛ր կաց և գործի՛ր»
  2. Ապագան երազելով է, երազելը՝ գործելով։ «Վե՛ր կաց և գործի՛ր»
  3. Ապագադ հեռվու՞մ է։ «Վե՛ր կաց և գործի՛ր»

 

Սպասվելիք արդյունքները։

 

  • Աղքատության նվազում գյուղացիների շրջանում
  • Մարդկաց մղում, որ վախերից ազատ լինեն և երազեն ու իրենց փոքրիկ բիզնեսը հիմնեն
  • Սոցիալական վիճակի բարելավում

Ծրագրի ավարտից հետո /մոտավոր մեկ տարի անց/ շահառուները վերադարձնում են իրենց հանձնված անտոկոս գումարի ողջ չափը, որը հետագայում կհանդիսանա մեկ այլ ընտանիքի նոր ընտանեկան, գյուղական բիզնեսի հիմքը։

Ապագան երազելով է, երազելը՝ գործելով։ «Վե՛ր կաց և գործի՛ր»։