Ոչ միայն հացով

Ծրագրի կարևորությունը

Մարդն ի վերուստ օժտված է ստեղծագործելու ունակությամբ:

Երջանիկ կյանք ունենալու համար մարդը կարիք ունի «ոչ միայն հացի», այլ նաև հոգևոր  արժեքների հետ հաղորդակից լինելուն,  նորը արարելու և ստեղծագործելու։

Որքան սնունդն ու աշխատանքն է կարևոր մարդու ֆիզիկական առողջությունը պահպանելու համար, այնքան էլ ստեղծագործելը, հույզերն ու ապրումները արտահայտելը, լուսավոր միտք է հարկավոր առողջ հոգի ունենալու համար։

Ծրագրի նպատակը

«Ոչ միայն հացով» ծրագրի նպատակն էլ հենց դա է .

7-15 տարեկան կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների  երեխաներին հնարավորություն տալ  մասնակցել արվեստի, ինքնազարգացման դասընթացներին, որտեղ պատանիները ձեռք կբերեն  ստեղծարար մտածողություն, կբարձրացնեն գեղագիտական ճաշակը և իրենց երազանքները, ապրումները կարտահայտեն նկարչության, քանդակի, արվեստի, մշակույթի միջոցով։

 

Ծրագրի արդյունքը (մոտիվացիան)

Մենք հավատում ենք, որ այս ծրագիրը նպաստելու է մեր երեխաների առողջ և իմաստավորված  ապրելակերպ ունենալուն.

✓  զերց կմնան փողոցային բարքերն ընդօրինակելուց

✓ կսովորեն  ծանր  ապրումները, անհամաձայնություններն ու կյանքի դժվարություններն արտահայտել արվեստի միջոցով

✓ մեծ ազդեցություն կունենա նրանց հետագա կյանքի որակի վրա

✓ կունենանք բարձր գեղագիտական ճաշակի տեր մարդիկ, որոնք էլ ապագայում կլինեն երկրի ու հասարակության զարդը։

 

Ծրագրի արժեքը 

Տարեկան մեկ երեխայի համար անհրաժեշտ բյուջեն է  300 եվրո։  


Շահառուները

«Ոչ միայն հացով» նախագծի շահառուներն են անապահով ընտանիքների, միակողմանի/երկկողմանի ծնողազուրկ երեխաները, որոնք ցանկություն ունեն արհեստն ու արվեստը կրել իրենց մեջ։